Sunday, July 24, 2016

Սալլի......... Լեռների արանքում .




Երկար ժամանակ է ինչ մտածում եմ ՝Մարդը որտեղ կարող է երջանիկ լինել ,լիաթոք երջանիկ ու հանգիստ լինել .ու միայն վերջերս հասակցա՝ ,որ միայն ու միայն իր հողում ու արմատներում ...
Ապրելով իմ արմատներից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ ,ամեն անգամ մտովի հայտվնում եմ այտեղ .Գյուղ՝ որի երկինքը միշտ կապույտ է .գյուղ որի եղանակները տարբեր են ու ուրիշ .
Երկար ճանապարհներից հետո հայտվում ես մի տեղ ,որի համար արժէ անգամ ամբողջ կյանքդ ճանապարհորդել միայն թե հասնել ու վայեյել իրական կյանքը ..
Սևանի կապտավուն ալիքներից այն կողմ ,ու Վարդենյաց լեռնացքից հետո բացվող փոշոտ արահետները քեզ տանում են մի աշխարհ .տունս որ սարերից այն կողմ է ,տունս որ լեռների արանքում է .փոշոտ արահտներից հետո բացվող ու փակվող բոլոր մայրամուտներն ու լուսաբացերը էլ ավելի ու էլ ավելի են գեղեցկացնում տունս .հայրենիքս .այնտեղ ՝ որտեղ ապրում եմ ես .այնտեղ ,որտեղ ամեն անգամ գնալիս ,էլ ավելի ու էլ ավելի եմ մոտենում ինքս ինձ .

 Սելիմագետի  ափերին գտնվող գյուղս այնքան ուրիշ մի աշխարհ է ,որտեղ վերգտնում ես ինքդ քեզ ,ու սկսկում ես լեզու գտնել ինքդ քո խոհերի ու մտորմունքների հետ .ինքդ քեզ գտնում ես ամեն անգամ նորից ու նորից .ու հասկանում ես ,որ դու ծնվել ես ,լեռներից ,գետերից ,ու հողերից .ու հասկանում ես ,որքան ու որքան ուժեղ ես դու ,ու պինդ անկախ ամեն ինչից .

Քիչ է մի ամբողջ կյանքը զգալու համար այդ հրաշքը ,հրաշք որը տրված է բնությունից .հրաշք որը քեզ ստիպում է ապրել .ու երբեմն էլ անգամ ապրել հավերժ .միայն թե ամեն անգամ նորից զգաս գյուղդ ,փոշոտ արահտներից ու սարերից այն կողմ քո աշխարհը ,,,,

Չգիտեմ ուրիշ մի զգացում է ամեն անգամ ինձ գրկում ,երբ ՝ մի ամբողջ երկար ճանապարհ հետո վերդառնում եմ իմ արմատներին ,ու մեկ այլ զգացում է ինձ գրկում ,երբ ես հասկանում եմ ,որ ես լեռների ծնունդնեմ ,հսկա ու խորը ձորերի զավակը :

«Երբ շատ փոքր էի, գյուղում էինք ապրում: Ես միշտ երազում էի Ամերիկա գնալու մասին: Վերցնում էի մեր հին ճամպրուկը, լցնում այն շորերով, գրքերով, թուղթ ու գրիչներով, տարբեր քարտեզներով ու գնում էի գյուղի պոպոքի ծառի մոտ. դա իմ Ամերիկան էր»… իմ գյուղը հիմա ավելին արժէ .քան Ամերիկան .իմ գյուղը լեռների ու քամիների հանգրվանն է ,բնության ու մաքուր մարդկային արծեքների խաչմերուկը ..
գյուղ որտեղ ամեն անգամ լինելով ,հասկանում եմ ՝ես աշխարհի ամենաերջանիկն եմ ,միայն նրա համար ,որ այս լեռների զավակն եմ .........


No comments:

Post a Comment