Thursday, October 15, 2015

Կիսակյանք ........................


Օրը կգա ,երբ աշնան գունավոր զայրույթից խեղդված փողոցում ես էլ կսկսեմ քայլել ,այնպես ինչպես գժված ցնորված մեծ կիներ էր քայլում անձրևանոցով ,ու ինքն իր հետ խոսում ,գոռում ինքն իր վրա ,ցնորված քայլում էր հանգիստ ,մարմինը հանգիստ էր ,բայց այ ճչում էր ահավոր ուժեղ ,ես էլ կսկսեմ հանգիստ քայլել ,բայց ինքս ինձ հետ կռվելով....ինքս ինձ հետ չհամաձայնելով ,ինքս ինձ ներսից ուտելով.....
Ինչպես և ես ,այնպես էլ և դու ,նրանք ,բոլորի համար կգա այդ օրը ,բոլորը կգժվեն ..որովհետև ասես ամենուր վերածվել է հսկա մի կյանքը կիսակյանքի .....
Կիսակյանք ,կիսացնոր,կիսապրել ,կիսագիժ .....

Անձրևանոցով մարդիկ կշտապեն ,ասես ուշանում են ,ասես չեն հասցնի ,բայց և կշտապեն ,չհասկանալով ,որ դեռ կա երկու և երեք ,և գուցե ավելի րոպեներ .......նրանց կթվա թե ուշանում են ,բայց չեն ուշանա ....բայց նրանք կուշանանա ,որովհետև կգտվի մեկը փոխոցում ,ով անձրևանոցով կքայլի դանդաղ ,բայց բարցրաձայն կգոռա ,կճչա ,նրանք կշեղվեն ,ու կուշանան.......
Զարմացած դեմքով կնայեն մարդու դիմագծերին ,չհասկանալով ,թե ինչ է նա ,գիժ ,թե կիսակյանքով տառապող մեկը .....բայց կիսակյանքը նոր հիվանդություն է ,բայց չեն վարակվի ,բայց չենել իմանա ,որ կգա մի օր ,երբ մենքել կլինենք նույն փողոցում ,նույն անձրևին ,ու նույն ճիչերով .....

Կգա ու կտառապենք .......որովհետև կյանքը կիսատությունից շնչահեղձ է լինում ,ամենուր ասես սուս ու փուս խելագարներ են քայլում ,մեղավոր ,անմեղ.....մեկը շեղված է ,մեկը մտածում է,մյուսի մտքին չէ ...բայց ի վերջո կիսակյանքով են տառապում ,և ես ,և նրանք ,և դու ......

Եվ մոռացել էր ,այս անգամ վերցնել անձրևանոցը ,մոռացել էր ,որովհետև վստահ էր ,որ չի գա .........անձրևը ....
բայց եկավ ,և նրա փառթամ մազերը դանդաղ ջրվում էին ,թացոտվում ...բայց նա մտքերով էր ,նա չէր էլ զգում ,որ թրջվում էր ....և ահա անձրևանոցով մի Նուարդ .....դանդաղ քայլերով ,կգա ու անձրևավանոցը կկիսի նրա հետ ...կստիպի ,որ նա բռնի թեթև անձրևանոցը ....նրանք կքայլել մի քանի քայլ .......
Նուարդը կգնա ......և նրանք կշտապեն ,որովհետև վերջապես մնացել է մի քանի րոպե ,և նրանք ուշանում են .....և ուշացած կհասնեն .....բայց միևնույն է ,բան չի փոխվելու .......մեկ է բոլորի համար .....րոպեները որոնք ուշացվել են .........կիսակյանքից է մեկ ......որովհետև և ես ,և դու ,և նրանք ,չգիտենքել անգամ ,որ կիսակյանք է ամենուր ,բոլորին .........վախից չենք հավտա ....կհերեքենք վախից ....բայց և կիսակյանք է ամենուր ..........
որովհետև ի վերջո մենք տառապում ենք ......մի քանիսը կիսաժպիտ ,մի քանիսը կիսալաց ....մի քանիսը կիսամեռ ....մի քանիսը կիսահոգնած ......
Ու աշունը կգա .....և ամենուր կլինի անձրև ,ես էլ դու էլ ,նրանքել ,մի օր կքայլենք փողոցով անձրևանոցով ,կիսանհանգիստ .........ու մենք կճչանք ,կկռվենք ինքերս մեզ հետ.......կտառապենք մենությունից .........
մոռանալով ,որ ուշանում ենք ......բայց և էլի ուշացած կգնանք ,բայց մեկ կլինի ուշացումը մեր ,որովհետև վերջ ի վերջո...կիսակյանք է ամենուր ......

15.10.15 Վեն Մաքելվին(Օրագիր ,օր առաջին )

No comments:

Post a Comment